Երբ Ֆիլիպ Մորջիսը դարձել է միայնակ հայր, գաղափար անգամ չի ունեցել, թե ինչ պետք է անի իր 1 տարեկան դստեր մազերի հետ: Սկզբում նա սովորել է դրանք մեկ պոչիկով կապել գլխի ետևում, սակայն, որպեսզի իր սիրելի դստրիկը ետ չմնա իր հասակակիցներից, սկսել է կատարելագործվել հյուսիկներ անելու գործում:

Այժմ նա բացել է իր ստուդիան, որն անվանում է «Պապայի աղջիկների սանրվածքների ֆաբրիկա»: Այնտեղ իրենց աղջիկներիին գեղեցիկ սանրվածքներ անել են սովորում այն հայրիկներն, ովքեր ցանկանում են ավելի ջերմ ու անքակտելի դարձնել իրենց հոգևոր կապը դուստրերի հետ: Ընդ որում՝ նա այս դասընթացներն անց է կացնում բացարձակապես անվճար: «Ես չեմ ուզում, որ ֆինանսականն ինչ-որ մեկին խանգարի՝ սովորել հաճույք պատճառել իր աղջկան»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել