Bravo.am-ը գրում է.
Մեկ տարի է` Լիլուն վայելում է մայր լինելու բերկրանքը, օրերս էլ խախտել է աշխատանքային լռությունը՝ ներկայացնելով նոր տեսահոլովակ՝ «Պապ ջան» երգի հիման վրա: Միացյալ Նահանգներում բնակվող երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է ամերիկյան կյանքի, որդու եւ սպասվող նորությունների մասին:
Կյանքը Միացյալ Նահանգներում

Շատ հեշտ եմ հարմարվել: Ավելին` այնքան հեշտ, որ մի պահ թվում է, թե ողջ կյանքս այստեղ եմ ապրել: Այստեղ ունեմ պրոդյուսեր, որի հետ քննարկում ենք իմ նոր յուրաքանչյուր աշխատանքը:

«Երջանիկ մայր եմ»

Մայրությունն աստվածային պարգեւ է: Այն բնութագրելու համար չկան խոսքեր: Երջանիկ մայր եմ: Երջանիկ եմ, որ հենց Ռոբերտի մայրն եմ: Նա հետաքրքիր մարդ է:
Կարող եմ վստահ ասել, որ նույն բնավորությունն ունենք ու արդեն՝ որոշակի տարաձայնություններ: Որդուս ծնվելուց հետո կյանքս ամբողջությամբ փոխվել է: Հիմա գիտեմ`ում եւ ինչի համար եմ աշխարհ եկել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել