Yerkir.am-ը գրում է.

Ֆրանսիայում մզկիթի մոտ երեկ վրաերթի փորձ կատարած 43-ամյա տղամարդը հայ է: Այդ մասին հայտնում է Le Figaro-ն՝ վկայակոչելով քննությանը մոտ աղբյուր:

Ըստ աղբյուրի` հարցաքննության ժամանակ ձերբակալվածը հայտնել է, որ ցանկանում էր վրեժ լուծել Փարիզում 2015-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման իրականացրած հարձակումների համար:

Ֆրանսիական ոստիկանությունը երեկ ձերբակալել է տղամարդու, որն ավտոմեքենայով փորձել է վրաերթի ենթարկել Փարիզի հարավում գտնվող մզկիթի մոտ հավաքված մարդկանց խմբին:  Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել