«Այս տարվա ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում արձանագրված խախտումների գործով հերթական վճիռը հրապարակվեց: Ինչ­պես հայտնի է՝ ապրիլի 2-ին Արմավիրի մարզի բնակիչ Աշոտ Կաղզվանցյանը 16/3 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության էր դիմել և բացահայտվելուց հետո կալանավորվեց: Ավելի ուշ նրան գրավի դիմաց ազատ արձակե­ցին: Սակայն այդ ազատումը պատահա­կան չէր, քանի որ Արմավիրում տարած­ված լուրերի համաձայն՝ Կաղզվանցյանը Հանրապետական կուսակցության ան­դամ է, ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի՝ Նովոյի կնոջ ազգականը:
 
Հիշեցնենք, որ նրա մասով հարուց­ված քրեական գործը ուղարկվել էր Ար­մավիրի մարզի ընդհանուր իրավասու­թյան դատարան, և երկու ամիս տևած դատաքննությունից հետո՝ հունիսի 28-ին, հրապարակված վճռով նա պայմա­նական ազատազրկման դատապարտ­վեց մեկ տարի ժամկետով»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել