Operativ.am-ը գրում է․

Victoria՛s Secret-ի մոդել Քրիսի Թեյգենը  ցենզուրայից դուրս պատասխան է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան գրառմանը: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն:

31-ամյա մոդելը կոպիտ ձևով հիշեցրել է ԱՄՆ ղեկավարին, որ նա արդեն 71 տարեկան է խորհուրդ է տվել մեծանալ: Նման գրառում նա կատարել է` պատասխանելով Թրամփի գրառմանը, որում նա քննադատել է The New York Times պարբերականին` ասելով, որ այն մեկը մյուսի հետևից կեղծ լուրեր է հրապարակում իր մասին:

Միաժամանակ ամերիկուհին իր գրառման մեջ երկու անգամ օգտագործել է «fuck» անգլերեն հայհոյական նշանակություն ունեցող բառը:

Դոնալդ Թրամփն առաջին անգամ չէ, որ քննադատության է ենթարկվում շոու-բիզնեսի ներկայացուցիչների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել