Պարսից ծոցի երկրները դիտարկում են Կատարի դեմ նոր պատժամիջոցներ ներդնելու հնարավորությունը, եթե Դոհան հրաժարվի կատարել իրենց պահանջները, այս մասին The Guardian-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանում ԱՄԷ-ի դեսպան Օմար Հոբաշը։

Նրա խոսքերով՝ հիմա դիտարկվում է որոշակի տնտեսական պատժամիջոցների հնարավորությունը։ Տարբերակներից մեկն է ստեղծել այնպիսի պայմաններ մեր առեւտրային գործընկերների համար, որպեսզի նրանք ընտրություն կատարեն՝ կամ մեզ հետ են աշխատում, կամ Կատարի, նշել է դեսպանը։ «Եթե Կատարը չկատարի պայմանները, դա կնշանակի՝ «Ցտեսություն Կատար»՝ մենք չենք ուզում քեզ տեսնել մեր վրանում»,- ասել է Հոբաշը։

Հիշեցնենք, որ 10 պետություններ, այդ թվում 7 արաբական երկրներ, խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ։ Դոհան հերքում է այդ մեղադրանքները։ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն ու Բահրեյնը Կատարին ներկայացրել են 13 պահանջներից բաղկացած ցանկ, որոնք կատարման դեպքում Կատարի հետ հարաբերությունները հնարավոր է վերակագնվեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել