Աղջիկներն այնքան բազմազան են և տարբեր, որ ուղղակի ապշել կարելի է: Եթե, այնուամենայնիվ, փորձենք որոշակիորեն նրանց խմբավորել ըստ հորոսկոպի նշանի և սովորությունների, կունենանք հետևյալ պատկերը:

Խոյ

  • աղմկոտ են, շատ են ծիծաղում, ունեն շատ խոսելու մոլուցք

  • փակ տարածություններում իրենց վատ են զգում

  • սիրում են գլխարկներ կրել

  • ավտոմեքենա քշելիս հաճախ չափազանց արագ են վարում

Ցուլ

  • սիրում են սենյակային բույսեր աճեցնել

  • շարունակ փոփոխում են օծանելիքի բույրը

  • ունեն պայուսակների մոլուցք

  • շատ են սիրում տնային կենդանիների, հատկապես շների

Երկվորյակ

  • ունեն կախվածություն բջջայինից

  • փակ տարածք մտնելիս անմիջապես բացում են պատուհանները

  • խոսելիս ակտիվորեն շարժում են ձեռքերը

  • չեն կարողանում անգործ նստել, շատ են ճանապարհորդում

Խեցգետին

  • պահում են մանկության բոլոր խաղալիքները

  • գնումներ կատարելիս պարտադիր սակարկում են գները

  • հին իրերից դժվար են բաժանվում

  • դիմահարդարման պարագաներից նախընտրում են թարթչաներկը

Առյուծ

  • խոսելիս անընդհատ խաղում են մազերի հետ

  • նախընտրում են ոսկյա զարդեր

  • միշտ հայելի են ունենում իրենց հետ, որպեսզի ցանկացած պահի կարողանան զմայլվել սեփական կերպարանքով

  • բրենդամոլ են

Կույս

  • ունեն ձեռքերը լվալու մոլուցք

  • առանց օծանելիք ցանելու տնից դուրս չեն գալիս

  • ունեն մատներով սեղանին կտկտացնելու սովորություն

  • կրծում են շուրթերը

Կշեռք

  • առանց դիմահարդարման տնից դուրս չեն գալիս

  • ունեն գնումներ կատարելու մոլուցք. անգամ եթե տվյալ իրի կարիքը չունեն, միևնույն է, գնում են

  • նստած ժամանակ շարժում/ճոճում են ոտքերը

  • բրենդամոլ են

Կարիճ

  • ունեն տարօրինակ և էքստրեմալ նախասիրություններ անկողնում

  • մետաքսե ներքնազգեստի հանդեպ թուլություն ունեն 

  • խաղամոլության հակում ունեն

  • դիմահարդարման պարագաներից նախընտրում են շրթներկը

Աղեղնավոր

  • ատում են դասական/օֆիցիալ ոճը

  • հաճախ են կրում բաց կապույտ և մանուշակագույն գույներ

  • չեն սիրում փոքր և փակ տարածություններ

  • նախընտրում են էքստրեմալ սպորտաձևեր

Այծեղջյուր

  • սթրես են ապրում, եթե ստիպված են լինում փոխել օծանելիքը

  • ունեն ձեռքի ժամացույցների մոլուցք

  • կոնսերվատիվ են, մշտապես հաճախում են նույն վայրերը

  • միշտ նոթատետր են պահում իրենց մոտ

Ջրհոս

  • ատում են մթությունը

  • ունեն ադամանդների մոլուցք

  • մշտապես կրում են միայն բրենդային ակնոցներ

  • ունեն թուլություն տարատեսակ գադջեթների հանդեպ

Ձկներ

  • ունեն սուրճի/թեյի մոլուցք

  • միշտ արագ-արագ են քայլում

  • հիմնականում նստում են ոտքը ոտքին գցած

  • չեն կարողանում առանց եղունգի լաքի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել