Yerkir.am-ը գրում է.

Հունիսի 24-ին Վարդենիս-Շորժա հատվածի 25-րդ կմ-ին ՊՆ պետհամարանիշներով մեքենայի կողաշրջման հետևանքով տուժած զինծառայողների առողջական վիճակը բավարար է: Այս մասին այսօր ՊՆ ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Հարցին, արդյոք տվյալ մեքենան շահագործել կարելի էր, նախարարն ասաց.«Ըստ նորմատիվների` այն շահագործման ենթակա է եղել և թույլատրվում է 20 անձ տեղափոխել, իսկ այդ մեքենայում եղել է 18 զինծառայող»:

Ըստ նրա` որքան շատ են փոխադրումներ իրականացնում, այնքան մեծ է վթարվելու հավանականությունը: Սարգսյանի խոսքով` մեծածավալ աշխատանք է տարվել զինված ուժերի ուղեպարկը թարմացնելու ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել