Facebook-ի օգտատերերի թիվը պաշտոնապես հատել է 2 միլիարդի սահմանը, ինչը նշանակում է, որ սոցցանցից ամսական կտրվածքով 2 մլրդ մարդ է օգտվում:

Ինչպես հաղորդում է Business Insider-ը, կարևորագույն լուրը հայտնել է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր ֆեյսբուքյան էջում: 2 մլրդ-ի շեմը ընկերությունը հատել է երեքշաբթի, որից օրեր առաջ Ցուկերբերգը հայտարարել էր «աշխարհն ավելի մտերմացնելու» նոր առաքելության մասին:

Մայիսին հրապարակված անցյալ եռամսյակի հաշվետվության տվյալներով` Facebook-ի ամսական օգտատերերի թիվը կազմում էր 1.94 մլրդ, իսկ օրական օգտատերերի թիվը` 1.28 մլրդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել