Newmag-ը գրում է.
 Քաշը նվազեցնելու կամ գոնե պահպանելու համար անհրաժեշտ է քիչ կալորիականություն պարունակող մթերք օգտագործել: Դրա համար գոյություն ունեն դիետաներ, որտեղ հաշվարկված է օրական ընդունած մթերքի կալորիականության չափը:  

Չափահաս ամերիկացիների 2/3-ը ունի ճարպակալման հակում. նրանց 1/3-ը դիետա է պահում: ԱՄՆ առողջապահական ոլորտն ավելի քան 147 մլրդ. դոլար է ծախսում իր քաղաքացիներին «փրկելու» ճարպակալումից, ավելի քան 4.3 մլրդ դոլարի չափով տուժում է տնտեսությունը, քանի որ ավելցուկ քաշով մարդու աշխատունակությունը ցածր է:

Մասնագետները նշում են՝ մարդը կարող է սնվել McDonald’s-ում ու չունենալ ճարպակալում, եթե օրգանիզմը կարողանա «վառել» ճարպերը: Ճարպակալման դեմ պայքարի միակ ձևը ոչ թե չափավոր սնվելն է, այլ շարժվելը՝ օրգանիզմի ընդունած էներգիան ծախսելը:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել