Tert.am-ը գրում է.
Բոլոր քաղաքական խմբերի, բոլոր պատգամավորների հիմնական թիրախը ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն էր, իսկ Մարի Պասկեի զեկույցը վերաբերում էր ընդհանրապես ԵԽԽՎ-ի կանոնադրության փոփոխությանը, որը ենթադրում է ստեղծել հնարավորություն` սկսելու  վստահությունը կորցրած ԵԽԽՎ պաշտոնյայի հեռացման գործընթացը․ Tert.am-ի հետ զրույցում այսօր ԵԽԽՎ-ում կատարվողի մասին պատմեց ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

 «Նախադեպը Ագրամունտն էր, բայց Ագրամունտը դարձավ պատճառը, որ այսուհետ ԵԽԽՎ վստահությունը կորցրած, կոռուպցիոն տարբեր սկանդալների մեջ ներքաշված, տարբեր տոտալիտար ղեկավարների կրունկի տակ ճզմված պաշտոնյաների համար հետկանչի մեխանիզմ ամրագրվի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը՝ ԵԽԽՎ-ն, երեքշաբթի ձայների մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որը ենթադրում է կանոնակարգում փոփոխություններ, որոնցով թույլ է տալիս սկսել վեհաժողովի ներկայիս ղեկավար Պեդրո Ագրամունտի պաշտոնից հեռացման գործընթացը: Կողմ է քվեարկել 154 խորհրդարանական, դեմ՝ 30, ձեռնպահ՝ 13: Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է 197 խորհրդարանական:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ այս  ընթացքում ԵԽԽՎ-ում քննարկումները լակմուսի թուղթ դարձան՝ բացահայտելու համար բոլոր այն «հաճախորդներին», որոնցից շատերն այս տարիների ընթացքում թաքնված լոբբինգ էին իրականացրել Ադրբեջանի համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել