Panorama.am-ը գրում է.

ԵԽԽՎ-ում ներկա պահին քննարկվում է «Վեհաժողովում պատասխանատվության սկզբունքի ճանաչումն ու իրացումը»  բանաձևի նախագիծը, որը ներկայացնում է շվեյցարացի պատգամավոր Լիլիան Մորի Պասկիեն։ 

Քննարկմանը ելույթ ունեցած  պատգամավորները բարձրաձայնում են, որ այս բանաձևի անհրաժեշտությունն ու կանոնադրության փոփոխության անհրաժեշտությունն առաջացավ կոնկրետ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի նկատմամբ առաջացած անվստահության պատճառով, ով առանց ԵԽԽՎ-ի հետ համաձայնեցնելու այցելել էր Սիրիա ու հանդիպել նախագահ Բաշար Ասադի հետ։

Պատգամավորների կարծիքները բաժանված են հիմնականում երկու հարցով՝ արդյո՞ք բանաձևը պետք է հետադարձ ուժ ունենա և արդյոք քվեարկությունը պետք է լինի էլեկտրոնային ու բաց, ինչպես առաջարկվում է բանաձևի նախագծում, թե փակ գաղտնի։

Ելույթ ունեցավ նաև Ադրբեջանի պատգամավոր Սամեդ Սեյիդովն ու, ինչպես սպասվում էր, դա Ադրբեջանի հավատարիմ խավիարակեր Պեդրո Ագրամունտի պաշտպանական ճառն էր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել