Yerkir.am-ը գրում է.

Մոսկվայում շինարարական ընկերություն ղեկավարող հայ գործարար Վաչիկ Աբգարյանը ինքնասպան է եղել, ոչ թե սպանվել:

Ըստ ТАСС-ի` ավելի վաղ ոստիկանությունը տեղեկություն էր ստացել, որ Վերեյսկիի փողոցում անհայտ անձը կրակել է տղամարդու վրա և փախել դեպքի վայրից: Ավելի ուշ, սակայն, պարզվել է, որ Աբգարյանը, ով ժամանել էր աշխատանքի վայր, դուրս է եկել մեքենայից, որի ղեկին եղել է  նրա որդին, շրջանցել շենքը և ինքնասպան եղել` կրակելով սրտին:

Փաստի առթիվ նախաքննական ստուգում է անցկացվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել