Գրեթե բոլորն էլ իրենց կյանքի մի փուլում որոշում են դիետա պահել՝ ավելորդ քաշից ազատվելու նպատակով: Մենք սովոր ենք, որ սա դաժան և տառապալից պրոցես է, սակայն իրականում կա մի դիետա, որը և՛ սննդարար է, և՛ էֆեկտիվ:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում մի չափազանց պարզ և փորձված դիետա, որի շնորհիվ դուք հեշտությամբ կկորցնեք ավելորդ քաշը:

08:00՝ 1 բաժակ թեյ/սուրճ (առանց շաքարի)

10:00՝ 200 գր անյուղ կաթնաշոռ

12:00՝ 200 գր խաշած միս

14:00՝ 1 խաշած ձու

16:00՝ 1 բաժակ տոմատի հյութ

18:00՝ 1 խնձոր

20:00՝ 1 բաժակ կեֆիր

Եվ այսպես 6 օր: Ցանկալի է շատ ջուր օգտագործել, թեյի և սուրճի քանակությունը չի սահմանափակվում, սակայն պարտադիր առանց շաքարի, կարելի է ուտելիքի մեջ աղ օգտագործել: Սովի զգացողություն չի լինում, քանի որ 2 ժամը մեկ սնունդ եք ընդունում, դժվար է միայն առաջին օրը, իսկ դրանից հետո օրգանիզմը սովորում է, բացի այդ՝ քաշի սրընթաց կորուստը հիանալի մոտիվացիա է հանդիսանում:

Այլընտրանքային տարբերակ՝

08:00՝ 1 բաժակ թեյ/սուրճ (առանց շաքարի)

10:00՝ 1 խաշած ձու

12:00՝ պանրիկ և թեյ

14:00՝ խաշած հավի կրծքամիս/տավարի միս կամ ձուկ

16:00՝ 1 խնձոր

18:00՝ 1 խաշած ձու

20:00՝ 1 բաժակ կեֆիր/տոմատի հյութ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել