Operativ.am-ը գրում է․

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան իրեն Ռուսաստանի Դաշնության  նախագահ Վլադիմիր Պուտինի երկրպագուն է անվանել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:

«Մենք կրկին կշփվենք Պուտինի հետ: Նա ինձ զանգահարել է և խնդրել մի բան անել 2018 թվականի աշխարհի առաջնության համար, որը տեղի կունենա Ռուսաստանում: Ես Պուտինի երկրպագուն եմ և ուրախությամբ եմ արձագանքել նրա խնդրանքին:

Ինձ հետ արդեն կապվել էին մի երկու ամիս առաջ, սակայն կարևոր է հարցը քննարկել նախագահի հետ անձնական հանդիպման ժամանակ»,- Մարադոնայի խոսքերը մեջբերում է «Ole»-ն:

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տեղի կունենա 2018 թվականի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել