Life.panorama.am-ը գրում է.
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացավ երգչուհի Ջուսի եւ ամուսնու՝ Վահագն Մանուկյանի ամուսնալուծության վճիռը:
 Life.panorama.am-ի հետ զրույցում Ջուսը հայտնեց, որ նախկին ամուսինը ներկա չի եղել վճռին.
 «Ես ու Վահագնը արդեն ամուսնալուծված ենք համարում, վճիռը կայացավ, մեր հայցը բավարարվեց, սակայն այն ուժի մեջ կլինի մեկ ամիս անց, եթե այդ ընթացքում կողմերից եւ ոչ մեկը չբողոքարկի: Վահագնը ներկա չէր վճռին, նա չէր եկել, երեւի այդպես էր ճիշտ համարել, դա իր կամքն էր»,- նշեց Ջուսը:
  Երգչուհին գոհ է իրենից այս ռիսկային քայլի համար: Առաջին չստացված ամուսնության պատճառով Ջուսը որոշել է այլեւս երբեք չամուսնանալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել