Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 24-ին Մագալուֆ հանրաճանաչ առողջավայրի մոտ: Գիշատչի հայտնվելուց հետո զբոսաշրջիկների համար լողափը ժամանակավորապես փակել են: Կենդանաբան-փորձագետները զննել են ձկանը, որը կապույտ շնաձուկ տեսակի ներկայացուցիչ է եղել: Պարզվել է, որ 2,5 մետր երկարությամբ գիշատիչը լուրջ վնասվածք է ստացել որսատեգով: Դա էլ նրան ստիպել է ափ նետվել․ պարզաբանել են մասնագետները: Շնաձկանը ցավազրկող միջոց են տվել, այնուհետև բաց թողել ծով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել