Հայաստանը հունիսի 27-29-ին գտնվելու է արևադարձային լայնություններից ներթափանցող տաք օդի ալիքի ազդեցության գոտում, սպասվում է բարձր ջերմային ֆոն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Արարատյան դաշտում և Երևանում ջերմաստիճանը կհասնի +38 աստիճանի, օդի միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5-6 աստիճանով»,- նշված է գրառման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել