Tert.am-ը գրում է.
 Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստն այսօր մեկնարկել է Պեդրո Ագրամունտի հրաժարականի քննարկումով։ ԵԽԽՎ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում կոչ է արել անհապաղ սկսել Ագրամունտի անվստահության իրավական գործընթացը և հայտարարել է, թե իր համար սպասելի էր, որ Ագրամունտն իրեն չի պահելու ո՛չ որպես տղամարդ և ո՛չ էլ որպես քաղաքական գործիչ։ Նաիրա Զոհրաբյանը նաև կոչ է արել սկսել հետաքննություն՝ ուսումնասիրելու Միլիսա Մարկովիչի և Ռոբերտ Վոլթերի զեկույցների հետ կապված մութ պատմությունները։ 
 Պատգամավորի ելույթը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր մեր Վեհաժողովի համար ճշմարտության պահ է։ Գոնե ինձ համար սպասելի էր, որ Պեդրո Ագրամունտը իրեն չի պահելու  ո՛չ որպես քաղաքական գործիչ և ո՛չ էլ որպես  տղամարդ և հրաժարական չի  ներկայացնելու։ Ուստի, մենք պետք է հավատարիմ  մնանք ապրիլյան նստաշրջանում բյուրոյի կայացրած որոշմանը և թույլ չտանք, որ մի ինչ-որ Ագրամունտ, ով հրաժարվում է ընդունել բյուրոյի որոշումը և չի ցանկանում տղամարդավարի հեռանալ, մեր Վեհաժողովը վերածի կլոունադայի։ Մենք պետք է հենց հիմա  սկսենք Պեդրո Ագրամունտի իմպիչմենտի իրավական գործընթացը և մաքրենք մեր Վեհաժողովը կոռուպցիայի և շահերի բախման ամոթալի խարանից։
 Ագրամունտգեյթը հրաշալի նախադեպ է, որպեսզի ԵԽ անդամ որոշ  տոտալիտար երկրներ չհամարձակվեն այլևս գնել, ուղղորդել,  իրենց շահը թելադրել  մեր Վեհաժողովի որևէ պատգամավորի, կամ՝ որ ավելի ամոթալի է՝ ԵԽԽՎ նախագահի։  Ագրամունտգեյթը լավ նախադեպ է, որպեսզի մեր Վեհաժողովի որոշ անդամներ վերջապես հասկանան, որ նավթադոլարները մարսել հնարավոր չէ և մի օր կանգնելու էր իրենց կոկորդին։  
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել