Armenpress.am-ը գրում է.

Նոր Նորքում գործող « Ծիրան» սուպերմարկետից գիշերը ժամը 03.00-ին դիմակավորված անձը ցանկացել է գումար հափշտակել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Նրա խոսքով` դիմակավորված անհայտ անձը մուտք է գործել Գայի պողոտայում գտնվող «Ծիրան» սուպերմարկետ, մոտեցել է դրամարկղին և պահանջել հանել այն:
«Նշված սուպերմարկետի անվտանգության աշխատակիցները կանխել են հանցագործությունը, վերցրել են ատրճանակը, որից հետո անհայտ անձը դիմել է փախուստի: Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը ճշտելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն»,-ասաց Ջանոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել