Ընդհանրապես հիմա եւ մոտակա շրջանում ընդդիմությունը լիքը գործ ունի անելու Հայաստանում: Օրինակ: 
1. Փոխել հասարակական եւ քաղաքական գործընթացների ընկալումները եւ հասարակական դիսկուրսը՝ վիպականից դեպի իրատեսական, առանց որի լուրջ հաջողությունների հասնել դժվար է: 
2. Ամրացնել կառույցները, որպեսզի հնարավորինս բարձրանա դիմադրողականությունը ընտրական կեղծիքներին եւ հնարավորինս ակտիվություն լինի միջընտրական փուլերում: 
3. Մշտապես գործուն պահել ճնշման նվազագույն աստիճանը փողոցում, ԱԺ-ում, ՏԻՄ-երում: 
4. Հնարավորինս կազմակերպված դիմադրություն կազմակերպել իշխանական բաց եւ ծպտյալ քարոզչությանը՝ հատկապես կազմաքանդելով իշխանության օգտին ոչ բացահայտ գործող ԶԼՄ-ների դիսկուրսը եւ վերահսկելի՝ անվանապես ընդդիմադիր քաղաքական նախագծերը: 
5. Նորմալ աշխատանքային հարաբերություններ ձեւավորել քաղաքացիական կոչվող դաշտի հետ՝ պոկելով այն երիտթեւական եւ նման այլ ազդեցություններից, բայց հարգելով քաղաքացիականի ինքնավարությունը:
6. Ավելի շատ ռեսուրս ծախսել նախընտրական եւ բուն ընտրական գործըթնացների վրա, այլ ոչ թե միայն պոստֆակտում արձանագրել ընտրակեղծիքները: 
7. Ապացուցել սեփական ինտելեկտուալ առավելությունը, օրակարգեր եւ քննարկումների հարթակներ ձեւավորել: 
8. Վերջ տալ նվնվոցին, բայղուշությանը, թսիկությանը, հուսահատական, ապոկալիպտիկ եւ խուժանական-սադյոնական, ինչպես նաեւ չափազանցված՝ վիպական ոճին: 
Եվ այլն, եւ այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել