Tert.am-ը գրում է.

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում բարձրաձայնեց Վայոց ձորի Թեք սարին և հարակից արգելավայրին սպառնացող վտանգների մասին:

Նրա խոսքով՝  Եղեգիս,Մալիչկա գետերը և Արփայի մյուս վտակները ծանր մետաղներով թունավորման վտանգի տակ են՝ տեղի հանքավայրերի շահագործման պատճառով: Նրա պատմելով՝ «Վայք մետալ» ընկերությունը որոշել է հանքավայր շահագործել:

«Դա իրականում կապարի և ցինկի հանքաքար է: Շահագործման հետևանքով՝  մի հարվածով ամբողջ  ջրային համակարգերն ավիրվելու են»,- զգուշացրեց բնապահպանը:

Հակոբ Սանասարյանի դիտարկմամբ՝  ծանր մետաղները կարող են վնաս հասցնել կենդանական և բուսական աշխարհին: Դրա հետևանքով, ըստ նրա,  վնասվում է հողի պտղաբերությունը,  ինչպես նաև՝  մարդկանց և կենդանիների առողջությունը. կարող է քաղցկեղ, չբերություն և բազմաթիվ այլ արատներ առաջանան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել