Բոլորս էլ ֆանտաստիկ ֆիլմեր դիտելու ընթացքում տեսել ենք ենթադրաբար ապագայի տեխնոլոգիաներ և միշտ երազել, որ դրանք իրականում գոյություն ունենային։ Մենք լավ նորություն ունենք Ձեզ համար. այդ սարքերի մեծամասնությունն արդեն գոյություն ունի։

BlogNews-ը Ձեզ է ներկայացնում 6 անհավանական նորարարություններ, որոնք ապացուցում են, որ ապագան հիմա է։

Մատների քանոն


Շատ մարդիկ իրենց մատների օգնությամբ փորձում են ցուցադրել որոշ իրերի երկայությունը։ Այս սարքի շնորհիվ դա կարելի է անել միլիմետրերի ճշտությամբ։

Առանց կապի հաղորդակցություն


Այս սարքը հնարավորություն է տալիս նույն տիպի սարք ունեցող մարդկանց նամակներ փոխանակել բոլոր տեսակի կապերի բացակայության պայմաններում։

Գույն վերցնող գրիչ


Այս անհավանական գրիչը թույլ է տալիս սքանավորել ցանկացած գույն և միանգամից օգտագործել այն՝ որևէ գրառում կատարելու կամ նկարելու համար։

Բույս, որը լույս է տալիս մթության մեջ


Գիտնականներին վերջապես հաջողվել է ստեղծել նման բույս։ Միայն պատկերացրեք, թե ինչքան մեծ հնարավորություններ ունի այս հայտնագործությունը։

Մինի տպիչ

Մատանի – ընթերցող սարք


Այս սարքը ստեղծված է հատուկ կույր մարդկանց համար։ Այն կարդում է ցանկացած տեքստ և բարձրախոսի միջոցով արտաբերում բառերը։ Իսկ մատի՝ տողից շեղման դեպքում այն վիբրացիայի միջոցով նախազգուշացնում է օգտատիրոջը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել