Tert.am-ը գրում է.
 ԱՄՆ Օկլահոմա նահանգում բեռնատարի հայ վարորդ է ձերբակալվել, որը փորձել է մեծ քանակությամբ մարիխուանայով մուտք գործել «Թինքեր» ավիաբազա, հայտնում է KFOR հեռուստակայանը:

Հունիսի 15-ին օդուժի հատուկ հետաքննության բաժնին հաղորդվել է, որ բեռնատար է փորձում մտնել ավիաբազայի տարածք՝ առաքման համար: Մուտքի մոտ ավտոմեքենայի զննության ժամանակ հայտնաբերվել են 324 կիլոգրամ ընդհանուր քաշով մարիխուանայի տուփեր: Բացի այդ, առգրավվել է մարիխուանայի յուղի մի քանի հազար փոքր կոնտեյներ:

Մարիխուանան, որը քննիչների կարծիքով բերվել է Կալիֆորնիայի Փասադենա քաղաքից և պետք է հասներ Նյու Ջերսի, թաքցված է եղել ավիաբազա մատակարարվող ապրանքների մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել