Սրտանց շնորհավորում եմ բոլոր Հանրապետականներին, ինչու ոչ նաև հայ ազգին Հայաստանի Հանրապետական Կուսակցության տարեդարձի կապակցությամբ: 22 տարի առաջ կազմավորվեց այս կառույցը Աշոտ Նավասարդյանի և Ազգային Միացյալ Կուսակցության մի շարք հայրենասեր և Հայաստանին հավատարիմ անձանց նախաձեռնությամբ, որը պաշտոնական գրանցում ստացավ 1991 թ. մայիսի 14-ին: Աշոտ Նավասարդյան, Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան.... Իսկ այժմ այս բարդ ուղղին ՀՀԿ-ն շարունակում է Սերժ Ազատի Սարգսյանի նախագահությամբ:
<<Հավատանք, որ փոխենք>> - դա է կուսակցության կարգախոսը, քանի որ <<Առաջ Հայաստանը>> այլևս ակնհայտ է: 
Բնական է, որ քաղաքական դաշտու, ուր որոշ կառույցներ օգտագործում են զոմբիացման սկզբունքը կամ առաջխաղացում են ապրում նյութապաշտ անձանց ներգրավմամբ, բարդույթները շատ են: Սակայն ՀՀԿ-ն միշտ ամուր կանգնած է իր դիրքերում...
Չկա կառույց, որում չլինեն "թերություններ" և թերացումներ, ինչը բնորոշ է մարդ արարածին, բայց մեծամասնության ֆոնի վրա այդ թյուրիմածությունները արդի չեն:
Յուրաքանչյուրն ինքն ին պետք է գիտակցի ինչ է ազգը, ինչ է ազգայնասիրությունը, ինչ է հայրենիքը, ինչ է հայրենասիրությունը, ինչ է հայրենի հողը և սեփական ազգի բարեկեցությունը: Ծնունդդ շնորհավոր, Հանրապետական: Հավատանք, որ փոխենք:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել