Tert.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը համաշխարհային խնդիր է դարձել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ խոսելով ԱՄՆ պետդեպի հայտարարության մասին, ովքեր հայտնել էին իրենց մտահոգությունը տարածաշրջանում տիրող վիճակի կապակցությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին երկու կոչերի և ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովի մեկնաբանության մասին, որ ԼՂ հիմնահարցը Ռուսաստանի քաղաքական օրակարգում է:
«Ցանկացած միջադեպ այդ տարածքում ամենաբարձր մակարդակով արձագանք է գտնում: Սա ցույց է տալիս, որ բոլորը զգոն են»,- ասաց Մանվել Սարգսյանը:
Ըստ նրա՝ արագ արձագանքի պատճառն այն չէ, որ իրավիճակը տանում է դեպի լայնածավալ պատերազմ: Քաղաքագետն ասաց, որ անգամ մի քանի զինվորի զոհը միջազգային արձագանքի առարկա է դառնում, ինչը միանշանակ հակամարտության կարգավորման օգտին է խոսում:
 Մ. Սարգսյանը շեշտեց, որ մոտեցումը, որը որդեգրել է ՀՀ դիվանագիտությունը՝ ամեն կերպ դիմել միջազգային հանրությանը, պարտադրել՝ հատուկ վերաբերմունք ցուցաբերել ԼՂ հակամարտության նկատմամբ, նմանվել է «մանկապարտեզային վիճակի»: Նրա խոսքով՝ սա ցույց է տալիս դիվանագիտության սնանկությունը, ցույց է տալիս, որ «չկա ասելիք, չկա անելիք»:
«Այս իրավիճակը, որը ստեղծվել է՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, փայլուն պայմաններ է ստեղծել Ադրբեջանի համար, որ անընդհատ սպանություններով զբաղվեն, հայ զինվորների սպանությունը դարձրել են դիվանագիտական հզոր մեխանիզմ: Ադրբեջանը 25 տարվա մեջ հազար անգամ ներկայացրել է իր դիրքորոշումը: Այս անգամ էլ ներկայացրել է իր դիրքորոշումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել