Tert.am-ը գրում է.

«Իգլա»-ի գործով կալանավորված չորրորդ անձը Հրաչ Մայիլյանն է, ում նկատմամբ նույնպես մեղադրանքը մեղմացվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գործով կալանավորված մյուս մեղադրյալ Արմեն Պողոսյանի պաշտպան Վիկտորյա Կիրակոսյանը:

«Քրեական գործով չորս մեղադրյալներին՝ իմ պաշտպանյալին, Սամվել Բաբայանին, Սանասար Գաբրիելյանին և Հրաչ Մայիլյանին, ի սկզբանե մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 2 հոդվածով՝  235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նախաքննության ավարտին բոլոր մեղադրյալների նկատմամբ մաքսանենգ ճանապարհով զենք բերելու մասին մեղադրանքը հանվել է, քանի որ դա չի ապացուցվել»,-ասաց պաշտպանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել