Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը հաղթեց ռուսներին: Մոսկվայի «Սպարտակ» մարզադաշտում կայացած խաղում Ռուսաստանի հավաքականը նվազագույն հաշվով զիջեց Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի ընտրանուն:

Պորտուգալացիներին հաջողվեց մեկնարկային 8-րդ րոպեին բացել խաղի հաշիվը, որը հետագայում մնաց հանդիպման միակ խփված գնդակը: Գոլի հեղինակ դարձավ Քրիշտինաու Ռոնալդուն:

Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության A ենթախմբի մյուս՝ Մեքսիկա-Նոր Զելանդիա հանդիպումը կկայանա հունիսի 21-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել