Newmag-ը գրում է.
 Գերմանական պարտաճանաչության ու ճշտապահության մասին լեգենդը, հավանաբար, 1940-ականների ֆաշիստական բանակի, ֆուտբոլում գերճշգրիտ կարգապահության կամ տրանսպորտային անհավանական հստակ աշխատող համակարգի շնորհքն է: Բայց բրիտանական տարբերակի առջև գերմանացիներն ուղղակի անփույթ անպատասխանատուներ են:

Առաջինն ինչ աչքի է ընկնում՝ ժամացույցներն են: 600 տարվա կիսախարխուլ, բայց խնամված շինությունների վրա 150 տարեկան ժամացույցներ են կախված: Աշխատում են: Լոնդոնի խորհրդանիշ Big Ben-ը պարզապես ամենակենտրոնականն ու ամենահայտնին է: Սա փողոցային ժամացույցների Միացյալ Թագավորությունն է, ու պատահական չէ, որ զրոյական միջօրեականը կրկին այստեղ է /Գրինվիչ/:

Մասնակցելով Բրիտանական կառավարության ֆինանսավորած ծրագրին՝ անկախ քեզնից դառնում ես զինվորական:06:30. ծրագրի համակարգող Ռեյչլը կարճ հաղորդագրություն է տարածում. «Շարժվում ենք 07:45»: 24 հոգանոց բազմազգ խմբից երկուսը հասնում են 07:46: Համենայն դեպս պնդում են, որ հասել են ընդամենը 1 րոպե ուշ: Ոչ ոք ճշմարտությունը չգիտի, քանի որ խումբն արդեն դուրս էր եկել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել