Panorama.am-ը գրում է.

«Ադրբեջանը, հայերի կողմից դիվերսիայի մասին կեղծ լուրեր տարածելով, նպատակ ունի փրկել իր ոտնահարված ինքնասիրությունը։ Նման ստահոդ լուրեր տարածելով՝ ադրբեջանական կլանը փորձում է սեփական ժողովրդին ցույց տալ, որ իր բանակն ուժեղ է և իբրև թե կարողանում ձախողել հայկական կողմի՝ մինչև ատամները զինված դիվերսիոն փորձերը»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

«Չի բացառվում, որ վաղն էլ իրենց տաղավարներում նկարահանեն հայկական զինվորական համազգեստով մի քանի մարդկանց, որպեսզի ցույց տան, որ իբրև ինչ-որ մարդիկ են եկել։ Չի բացառվում նաև, որ հայկական կողմի դիվերսիոն գործողությունների մասին կեղծ լուրեր տարածելով՝ ադրբեջանցիները նպատակ ունեն միջազգային հանրությանը հասկացնելու՝ հայերը դիվերսիա են կատարում, մենք էլ ինչ-որ ձևով պատասխանում ենք նրանց՝ հայ զինծառայողների ոչնչացնելով»,- նկատեց մեր զրուցակիցը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել