Որպեսզի չառաջանան չհասկանալու հետ կապված խնդիրներ, նախ սահմանենք տերմիններ`
Գլոբալ հարց` հարց, որը վերաբերում է ինչ-որ համակարգի կամ երևույթի բնույթին, կախված չէ մասնավորություններից:

Գլոբալ պատասխան` պատասխան, որը ներկայացնում է համակարգի կամ երևույթի բնույթը՝ հիմնված նրա հիմքերի վրա` անտեսելով մասնավորությունները:
Մասնավորություներ` մարդիկ, պայմաններ, հանգամանքներ, որոնք այս կամ այն կերպ քննարկվող համակարգի կամ երևույթի հետ կապված են, սակայն կամ գտնվում են նրանից դուրս, կամ շարժվում են դրա կանոններով ու չեն կարող ազդել նրա բնույթի վրա:
Երիտասարդությունը «գլոբալ» մտածելու համար նախ և առաջ պետք է սերտի ազգայինը:
Բացատրեմ ինչո՞ւ:
Նման մտածելակերպը պահանջում է լինել ամբողջականության մի մասնիկը:
Չճանաչելով ինքներս մեզ` մենք իրավունք չունենք դառնալու մասնիկը ամբողջականության: Գուցե նրա համար, որ «գլոբալ» բառը, հայերեն խոսելու ժամանակ, հակված չենք հայերեն արտաբերելու (ամբողջականություն):
Դրանից հետևություն` գլոբալիզմին ձգտող երիտասարդությունը, չճանաչելով ինքն իրեն, ոչինչ չի կարող տալ այդ համամարդկային արժեքին, որպես համաշխարհային հասարակության տասնամնյակների ձեռքբերում: Մենք աշխարհին այնքան ժամանակ պետք չենք լինի, մինչև, ինքներս մեզ կերտելով, պետք չգանք մեր ազգայինին:
Ձեզ չեմ հարցնի, թէ ինչո՞ւ մեր երիտասարդության շրջանակներում, այսքան հաճախ է քննարկման ենթակա դառնում ամբողջականությունն իր ամբողջական մտածելակերպով, որովհետև ակնհայտ է, որ ոչ թե մենք ձգտում ենք ինտեգրել մեր արժեքները, այլ հիանում ենք արդեն ուրիշի կազմավորածով, այդպիսով անպիտան մնալով թե’ մեր, թե’ համաշխարհային հասարակությանը:
Ամբողջական մտածելու համար պետք են ամբողջական գիտելիքներ` թե՛ երիտասարդությանը, թե՛ այլ տարիքային խմբերի պատկանող անձանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել