Armenpress.am-ը գրում է.

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած սուտը սոցիալական ցանցերում հերքում են հենց ադրբեջանցի օգտատերերը: Հակառակ պաշտոնական հաղորդագրٳթյան, որում ասվում էր, թե իբր կանխվել է հայկական կողմի դիվերսիա և մեկ դիվերսանտ գերեվարվել է, ադրբեջանցի օգտատերերից Խասիմ Մասիմովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե հայ-ադրբեջանական սահմանը հատել է 50-ամյա ՀՀ քաղաքացի: Նա նշել է, թե քաղաքացիական անձը սահմանը հատել է ադրբեջանական Քերիմլի գյուղի շրջանում: Նրան հայտնաբերել են տեղի բնակիչները, ովքեր այնուհետև կատարվածի մասին տեղյակ են պահել զինվորականներին, ովքեր էլ եկել և տարել են սահմանը հատած անձին և նրան ներկայացրել են որպես դիվերսանտ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել