Newmag-ը գրում է.
 Նրանք մեղադրվում են 30 ռուս  մարմնավաճառների վրա հարձակվելու, նրանց մարմնական վնասվածքներ հասցնելու, զենքի սպառնալիքով աշխատել ստիպելու և փող պահանջելու մեջ: 12  տղամարդկանցից 11-ն արդեն բանտում են: Բոլորն էլ` 25-30 տարեկան:

Ռենի ոստիկանություն. «Ավազակների ու թալանչիների հանցախումբ է»:  

Գործը սկսվել է 2015-ին, երբ  մարդկանց վաճառքի քրգործերով զբաղվող կենտրոնական բյուրոյի հետազոտողները OCRTEH ֆիքսել են, որ ռուս մարմնավաճառները հարձակման են ենթարկվել Ֆրանսիայի արևմուտքում:

OCRTEH. «Հանցագործները խմբերով մոտենում են կանանց, սպառնում են զենքով, դանակահարում: 30 դեպք ենք գրանցել, բայց, հաշվի առնելով այն, թե ինչ հանգամանքներում է այս ամենը տեղի ունենում, ճիշտ կլինի կրկնապատկել այս թիվը: Չնայած հարձակումների մեծ թվին, միայն մեկ կին է բողոք ներկայացրել ոստիկանություն»:  

Հանցավոր խմբավորման հետքը գտել են փաստաթղթերի վրա թողած մատնահետքերի ու նրանց գործունեության մանրամասն հետաքննության շնորհիվ: Պարզվել է, որ հանցախումբը կապեր ունի էսկորտ աղջիկների կայքի ղեկավարության հետ: Կայքը ռուս աղջիկներին ուղարկում է Ֆրանսիա` «էլիտար» մարմնավաճառության, խմբավորման անդամներն էլ դիմավորում էին այդ աղջիկներին ու ապահովում նրանց անվտանգությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել