Դեռ ամիսներ առաջ BlogNews.am–ն լուսանկար է ռուսաստանաբնակ երգչուհի Իջին և զրույցել առաջիկա նախագծերից: Դեռ այդ ժամանակ երգչուհին նշել էր, որ Արտեմ Վալտերի հետ նոր աշխատանք է պատրաստում: Օրեր առաջ իրենց համատեղ երգի հիման վրա երգչուհին նկարահանել է տեսահոլովակ, որի մանրամասներն առաջինը վստահ էլ է BlogNews.am-ին:
«вдыхай мои воздух». այսպես է կոչվում Իջինի նոր երգը, որը փոփ ժանրում է և ինչպես երգչուհին է վստահեցնում` կրկներգի ժամանակ բոլոր կսկսեն պարել. «Երաժշտության հեղինակը ես եմ, երգի պրոդյուսերությամբ զբաղվել է Արտեմ Վալտերը, ում հետ ի դեպ մի քանի համագործակցություն ունենք: Ես միշտ գրում եմ իմ զգացմունքներից, հույզերից ելնելով, և յուրաքանչյուր երգի մեջ կա իմ կյանքի մի դրվագը, իմ մի մասնիկը: Ես կարծում եմ այս երգում իմ և Արտեմի մոտ բավականին հաջող կոմերցիոն երգ է ստեցծվել, բայց միևնույն ժամանակ այն բավականին էմոցիոնալ է: Շուտով դուրս կգա իմ և Արտեմի համատեղ հայկական երգը»:
«Այս տեսահոլովակում ես ավելի ներկայանում եմ դերասականան իմ խաղով և ինձ համար պատասխատվություն կար լավ ներկայանալու, քանի որ ես պրոֆեսիոնալ դերասանուհի չեմ: Պետք է կարողանաի էմոցիոնալ խաղալ և հուսով եմ` ինձ մոտ դա ստացվեց: Ըստ տեսահոլովակի գաղափարի, սերը հիվանդություն է և որը պետք է բուժել: Չկա զգացմունք և չկա խնդիր, որի դեմ իհարկե պետք է պայքարել: Ինչպիսի հանգուցալուծում կունենա նրանց սերը, կտեսնեք տեսահոլովակը պրեմիերայի ժամանակ: Միայն կարող եմ ասել, որ բավականին հետաքրքիր է ստացվել»:
Երգչուհին պատմում է, որ տեսահոլովակի հերոսին բավականին երկար են փնտրել. «Ունեինք արդեն հատուկ ընտրված կերպար, դրա համար բավականին երկար ժամանակ պահանջվեց գլխավոր հերոսին գտնելու համար: Պետք էր ճիշտ դերասան` մեզ համապատասխան արտաքնային տվյալներով: Ես ուրախ եմ, որ կարողացանք գտնել Գամզադին, նա պրոֆեսիոնալ դերասան է, ես հույս ունեմ որ շատ աղջիկներ նրան կսիրեն»:
Իջինը նաև նշում է, որ նոր աշխատանում իր երկրպագուները լրիվ այլ ոճում կտեսնեն նրան. «Ես իմ յուրքանչյուր երգի ընտրությանը բավականին լուրջ եմ վերբերվում, ես գրում եմ բավականին շատ երգեր, բայց դրանցից միայն մեկն է արժանանում տեսահոլովակի: Այս անգամ երկար էի մտածում` որը ընտրեմ, քանի որ ես լրիվ փոխել եմ իմ երաժշտական ուղղվածությունը»:
«Տեսահոլովակիս ստեղծման վրա հրաշալի թիմ է աշխատել. նրանց հետ արդեն երկար տարիներ եմ աշխատում: Սա մեր արդեն չորրորդ համագործակցությունն է: Տեսահոլովակի սյուժեի գաղափարը իմն է, բայց ոչ թե նրա համար որ ես չեմ սիրում կամ ընդունում ուրիշների գաղափարները, պարզապես ես մտածում եմ որ ճիշտ է երբ օրինակ երգիչը ինքն է գրում իր երգը, դա նշանակում է որ նա ունի իր պատմությունը, որը կցանկանա ներկայացնել իր տեսահոլովակում: Յուրքանաչյուր իմ տեսահոլովակում դուք կարող եք տեսնել իմ կյանքի ինչ որ մի դրվագ, ինչպես նաև իմ ապրումները: Ինձ համար կարևոր է, որ ամբողջ տեսահոլովակի ստեղծման ընթացքում իմ իմ ներգրավածությունըատ լ պետք է մեծ լինի: Դրա համար իմ բախտը բերել է իմ թիմի հետ, քանի որ իմ խենթ մտքերը կարող են իրականցնել, իսկ ես հպարտությամբ կարող եմ ասել, որ նրանք իմ մտերիմ ընկերներն են»:
«вдыхай меня» տեսահոլովակի պրեմիերան կլինի, ամսվա վերջ. «Ինձ համար կարևոր է, որ այս տեսահոլովակում իմ երկրպագուներտ տեսնեն ինձ այլ տեսանկյունից: Յուրքանչյուր իմ նոր աշխատանքում ես ուզում եմ ցույց տամ, թե որքան եմ աճել»:
Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները տրամադրել է Իջինը