Tert.am-ը գրում է.
Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսն» անդրադարձել է Հայաստան տեղափոխված սիրիահայերին և նրանց կյանքի դրամատիկ շրջադարձերին, ինչպես նաև այն նոր մշակույթին, որը նրանք իրենց հետ բերել են հայրենիք ու մասնավորապես՝ Երևան:
1990-ական թվականներին Սփյուռքից Հայաստան գալով այստեղ նոր կյանք փնտրողների շարքերում հատկապես շատ էին Իրանի հայերը, որոնք մեծամասնություն էին կազմում Երևան ժամանող հալեպցի, բեյրութցի, կանադացի և մյուս սփյուռքահայերի շրջանում, գրում է հեղինակը։

«Իրանահայերն ունեին իրենց հատուկ շրջանակը, սակայն մենք՝ արևմտահայերս, քիչ էինք: 1950-ականներին Խորհրդային Հայաստան ներգաղթած սփյուռքահայերի զգալի զանգվածի՝ հայաստանյան հասարակությանն ինտեգրման գործընթացը գրեթե հաղթահարած լինելու պատճառով երևանյան փողոցներում արևմտահայերեն շատ չէիք լսի», - գրում է «Ակօսի» պոլսահայ և երկար տարիներ արդեն հայաստանաբնակ սյունակագիրներից Ալին Օզանյանը՝ նշելով, որ վերջին տարիներին արդեն սիրիահայերի ինտենսիվացած ներգաղթը կամաց-կամաց սկսել է անդրադառնալ Հայաստանում փոքր-ինչ տարբեր, արևելյան, նոր ու թարմ մշակույթի ստեղծման վրա:
«Որքան էլ իրենց ու իրենց երեխաների կյանքը փրկելու համար մի կերպ այստեղ փախած լինեն և այստեղ էլ տարբեր դժվարությունների միջով անցած լինեն՝ Երևանն այլևս բազմաթիվ հալեպցի ու բեյրութցի հայերի տունն է նաև», - շարունակում է Օզանյանը:
Ըստ նրա՝ հալեպցիների ակտիվությունը նոր մշակույթ է բերում հատկապես սպասարկման ոլորտում, որտեղ նրանք դրսևորում են արևելյան նրբանկատություն ու հյուրընկալություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել