Առաջին գծում (կամա թե ակամա) հայտնված առաջնորդի և նրա թիմի հիմնական խնդիրն է՝ ամեն գնով ապահովել արյերգարդի միասնականությունը: 
Միասնականություն... որքան պարզ ու հանճարեղ ԲԱՆ... սակայն, ինչ դժվար, ծանր ընկալելի, էլ չասենք «իրագործելի» գաղափար:

Մեզանում ավելի լավ ստացվում է անջատումը... Ստացվում է, որովհետև, ինչպես ասում են, գլխանց այդ խնդիրը դրվում է որպես մարտավարական հնարք: Ամեն ինչ արվում է «ես քեզ կանչել եմ ոչ թե կարծիքդ իմանալու, այլ հպատակությանդ վկայությունը ստանալու համար» ոգով:
Առաջին գծում (կամա թե ակամա) հայտնված կառույցը, չգիտես ինչու, զարմանում է, երբ նրան սկսում են քննադատել, քարկոծել, պահանջներ ներկայացնել... և, հիմնականում, այդ ամենին արձագանքում է խանդոտ ջղաձգությամբ, ըմբոստ կեցվածքով.. պայքարի ամբողջ ուժգնությամբ նետվում է «հակառակորդի» վրա... 
Իսկ ու՞մ պիտի քարկոծեն ու քննադատեն, տանը նստած անհաղորդի՞ն...
Իսկ ումի՞ց պիտի պահանջեն, թալանողից ու կեղեքողի՞ց...
Առաջնորդությունը ծանր բեռ է: 
Միասնականություն ապահովելը խելացի և իմաստուն մարդու շնորհ է:
Կռիվ ու գզվռտոց, ով ասես կսադրի...
Գերխնդրի լրջությունը չպետք է զոհաբերվի ի հաճս սուբյեկտիվն ու օբյեկտիվն իրարից չտարբերողների:
Լավ, երկարացրի...

P.S.
«Երբ պատերազմը ձգձգվում է, զենքը բթանում է և ռազմական ոգին նվազում»: 
Այս մասին շատ հստակ և հասանելի գրում է չինացի ռազմագետ Սուն Ծըան իր «Պատերազմի արվեստը» աշխատությունում: 
Հրաշալի գործ է: Ուսումնասիրեք, չեք փոշմանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել