Panorama.am-ը գրում է.

Հանրահայտ բլոգեր, լուսանկարիչ Մուրադ Օսմանը «Արի ինձ հետ» («Follow me» ) նախագծի շրջանակներում ժամանել է Հայաստան։

Երիտասարդ լուսանկարիչը կնոջ՝ Նատալիային «Արի ինձ հետ» ձևաչափով լուսանկարել է Տաթևում։ Դրանից առաջ լուսանկարիչը եղել է Ադրբեջանում։

Հայաստանում արված լուսանկարը Մուրադ Օսմանն հրապարակել է «Ինստագրամի» իր էջում և գրել.

«Հիմնավոր պատճառ կա՝ այս երկու երկրներից հաջորդաբար լուսանկարներ հրապարակելու։ Ատելությունը հնարավոր չէ սպանել ատելությամբ, միայն սերն է ընդունակ դրան»,- գրել է լուսանկարիչը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել