Armenpress.am-ը գրում է.
Մեկնարկել է Արցախի միջնադարյան Դադիվանքի վանական համալիրի փոքր գմբեթով եկեղեցու վերանորոգումը:
Դադիվանքի վանական համալիրի փոքր գմբեթով եկեղեցու վերականգնման ծրագրի ղեկավար Տիգրան Աբրահամյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ եկեղեցու վերականգնման աշխատանքները նախագծային փուլում են, որի համար ճարտարապետների խումբ է ձևավորել:
Գլխավոր նպատակը եկեղեցու ամբողջական վերականգնումն է՝ իր պատմական տեսքին առավելագույնս մոտ:
«Եկեղեցու վերականգնման գործընթացը ենթադրում է եկեղեցու հատակի վերականգնումից մինչև խաչի փոփոխություն: Հիմնական ուշադրությունն ուղղված է լինելու եկեղեցու պատմական վիճակի հետ առնչվող բոլոր ատրիբուտների պահպանմանը»,-ասել է Տիգրան Աբրահամյանը:

Նա տեղեկացրել է, որ ներկայում աշխատանքներում 3 ճարտարապետ է ներգրավված, այդ թվում՝ վերականգնող ճարտարապետ: Ըստ նախագծի առանձնահատկությունների՝ աշխատանքներում նաև այլ մասնագետներ կներգրավվեն:
Ճարտարապետ Սամվել Այվազյանը, ով 1998 թվականից զբաղվում է Դադիվանքի վերականգման աշխատանքներով, «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ դեռևս 2000 թվականին եղել է Դադիվանքի վանական համալիրի փոքր գմբեթով եկեղեցու վերականգնման ծրագիր, այն ժամանակ այդ նույն նախագծով շինարարական որոշակի աշխատանքներ կատարվել են, բայց ավարտին չեն հասցվել:

«Եթե այդ ժամանակ այդ շինարարական աշխատանքները չիրականացվեին, ապա մենք այս եկեղեցին չէինք ունենա, որովհետև մեջտեղից երկու մասի էր բաժանվել, շենքը երկար ճաք ուներ: Նախագծով ամրակայում է իրականացվել, սակայն որոշ աշխատանքներ թերի են արվել»,-ասել է Սամվել Այվազյանը: Պատճառն այն էր, որ մասնագետներն այդ ժամանակ չէին կարողացել կառույցին նախնական կղմինդրը գտնել, ստիպված գտել էին մի մասնագետի, ով համաձայնել էր իր ձեռքով կղմինդր պատրաստել:
«Իհարկե, պատրաստեց, սակայն այն չէր, չնայած դրան, որոշեցինք տեղադրել, որ գոնե, մեր հաշվարկով 5 տարի կաթոցներ չլինեին, բայց ինչպես տեսանք 10 տարի այն ծառայեց: Ամեն դեպքում, քանի որ այդ ծածկասալերն ամբողջովին քայքայվել են, կարող են միայն մեկ երկու տարի դիմանալ, որից հետո կսկսվեն կաթոցները, այդ դեպքում քայքայումն ավելի կարագանա, դրա համար պետք է շտապ այդ ծածկն ամբողջությամբ վերականգնել»,-ասել է ճարտարապետը:
Սամվել Այվազյանը նշել է, որ Դադիվանքի վանական համալիրի փոքր գմբեթով եկեղեցին այս ընթացքում փակ չի եղել, ճիշտ է այնտեղ կանոնավոր պատարագներ, այլ արարողություններ չեն արվել, սակայն ցանկացողները կարողացել են մտնել ներս, մոմ վառել:

Թե երբ կավարտվեն վերականգնման աշխատանքները, մասնագետները դժվարանում են պատասխանել, դա առավել հստակ կլինի նախագծային, նախահաշվարկային աշխատանքներն ավարտելուց հետո:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/895569/dadivanqi-vanakan-hamaliri-poqr-gmbetov-ekexecin-kverakangnvi.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել