Ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է լարվածության մեջ պահել ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանն, այլև սեփական հասարակությանը: Պաշտոնական հաղորդագրությունների մեջ նրանք օգտագործում են բառեր, տերմիններ որոնք ոչ այլ ինչ են, քան խուճապ ու լարվածություն առաջացնող բառեր ու տերմիններ: Օրինակ, երբ հաղորդագրություն են տալիս սահմանի իրավիճակի մասին, չեն ասում լարված է սահմանին, այլ գրում են. ռազմաճակատում լարվել է իրավիճակը, կամ, երբեք չեն գրում հակառակորդը, այլ՝ թշնամին: Ես խոսում եմ պաշտոնական հաղորդագրությունների մասին: Ընդ որում, նրանք ռազմաճակատ են համարում ոչ միայն Արցախի հետ սահմանային հատվածը, այլ հենց ՀՀ-ի սահմանակից հատվածը, հատկապես Իջևանի, Բերդի և Կարմիրի հատվածները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել