Life.panorama.am-ը գրում է.
 Երգիչ Հայկոն վերջին օրերին ընտանիքի հետ միասին Արցախում է: Նա և կինը՝ Անահիտ Սիմոնյանը, պարբերաբար լուսանկարներ են տեղադրում ՝ ցուցադրելով Արցախի գեղատեսիլ վայրերը:
Life.panorama.am-ը կապ հաստատեց երգչի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչն է նրանց տարել Արցախ.
 
«Եկել ենք բավականին մեծ խմբով, իսկ առիթը ընկերներիս երեխաների մկրտությունն էր, որն իրականացավ Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարում և մկրտությունն էլ կատարեց Պարգև սրբազանը: Դա աննկարագրելի գեղեցիկ ու խորհրդավոր տեսարան էր, և ուրախ եմ, որ իմ ընտանիքն էլ մասնակցություն ունեցավ այդ արարողությանը»,- պատմեց Հայկոն:
Երգիչը հաճախ է Արցախում լինում, բայց նրա համար այս այցը յուրահատուկ նշանակություն ունի, քանի որ որդին՝ փոքրիկ Արմանը, առաջին անգամ է այնտեղ.
 
«Ես հաճախ եմ գալիս Արցախ, այստեղ շատ հարազատ ընկերներ ունեմ, բացի այդ, ինձ համար շատ կարևոր է այն սերն ու ջերմությունը, որը տալիս են տեղի ժողովուրդը: Այստեղ ես տարբեր առիթներով եմ եկել, այդ թվում և համերգներով եմ եղել, իսկ այն, որ մեր բանակի կարևոր մասն Արցախում է, ինձ համար ամենակարևորն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել