Գյուղատնտեսական ոլորտում առկա հիմնական ռիսկերից է եղանակային պայմանների վատթարացումը: Կարկուտի հետևանքով հաճախ գյուղացին զգալի վնասներ է կրում:
Կարկուտի դեմ պայքարի մեթոդներից մեկը բերքատու տարածքի ցանցապատումն է: Հաշվի առնելով ներմուծվող ցանցերի ոչ այնքան մատչելի գինը, շուտով Հայաստանում կառուցվելու է հակակարկտային ցանցերի արտադրության գործարան:

Պետությունը փորձում է ավելացնել կարկուտի դեմ պայքարի զինանոցը: Իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Հայաստանին անհրաժեշտ են կարկուտից պաշտպանվելու բոլոր հիմնական միջոցները:
Սպասվում է, որ Հայաստան կբերվի նոր սերնդի ռուսական հրթիռային AC համակարգ, որը բավականին արդյունավետ է գործում հզոր կարկտային ամպերի դեմ: Վերջինիս արդյունավետությունը տասն անգամ գերազանցում է նախորդ սերնդի հրթիռներին: Սպասվում է, որ Հայաստան կբերվի այդտեսակ 70 կայան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել