Հանրապետության տարածքում`

Հունիսի 20-ին, 23-24-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում, 21-22-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 22-ին կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:

Երևանում`

Հունիսի 20-ին, 23-24-ի երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է, 21-22-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել