Tert.am-ը գրում է.
Մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
 Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված ԼՂՀ ՊԲ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը:
«Քրեական գործի նախաքննություն ավարտվել է, այժմ գործն ուղարկվել է կողմերին, որպեսզի ծանոթանանք»,-ասաց Քալաշյանը:

Հարցին,թե նախաքննության փուլում արված գործողությունները, որպես պաշտպանի, բավարարո՞ւմ են իրեն, Ավետիս Քալաշյանն ասաց, որ այդ հարցի պատասխանը կունենա նյութերին ծանոթանալուց հետո.«Գործը կուղարկվի, կծանոթանամ և այնուհետև կիմանամ՝  բավարա՞ր են արդյոք կատարված գործողությունները, թե ոչ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել