Վերջերս սերիալներից մեկում հանդիպեցի Տաթև Սարգսյանին, ում վաղուց չէի տեսել և գրեթե մոռացել էի նրա մասին: Ու անմիջապես հասկացա մոռանալուս պատճառը, այն շատ պարզ է. այս աղջիկը վերջին ժամանակահատվածում կա՛մ ընկեր չի ունեցել, կա՛մ չի նշանվել, որի մասին լուրեր կշրջանառվեին մամուլում: Գաղտնիք չէ, որ այս 24-ամյա աղջիկը ոչ մի հնարավորություն բաց չի թողել իր վրա ուշադրություն գրավելու: Սկզբում սիրավեպ վերագրեցին Նիկոլայ Եղիազարյանի հետ: Բոլորին ի պատասխան՝ այս «տան աղջիկը» նշանվեց, նույնիսկ ամուսնության օրն ու վայրը նշանակվեց: Ամուսնությունը հետաձգվեց, որի մասին չխոսվեց, իսկ Տաթևը սկսեց փնտրել նոր զոհեր, որպեսզի իր աստղային ուղին չխամրի:
Տաթևի հաջորդ զոհը «Դժվար ապրուստ»-ից հայտնի դերասան Դավիթ Մարդյանն էր: Ի պատասխան բոլոր խոսակցությունների՝ նա հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր.
«Մեզ հաճախ միասին տեսնողներին ուզում եմ ասել, որ մեր հանդիպումները ոչ թե սիրային, ռոմանտիկ բնույթ են կրում, այլ ընդամենն ընկերական են: Դավիթը շատ լավ ընկեր է, ես նրան չափից շատ հարգում ու սիրում եմ, եւ իզուր չէ, որ նա Մարդյան է»:
Մարդյանն էլ անցավ պատմության գիրկը, երբ ամուսնացավ և իհարկե ոչ Տաթև Սարգսյանի հետ: Հետագայում սիրավեպեր վերագրվեցին դերասան Ռաֆայել Երանոսյանի, ապա Ռիչարդ Մադլենյանի հետ:
Ժամանակը ցույց տվեց, որ այս հարաբերություններն էլ էին կրում ժամանակավոր բնույթ, և մեր սիրելի Տաթևը երևի թե միայնակ է: Բայց դե այս աղջնակը դեռ 24 տարեկան է, և ամեն ինչ դեռ առջևում է: