Անօթևան մարդկանց խնդիրը հասարակության ամենացավոտ բացերից է: Մարդիկ, ովքեր զրկված են ծածկից, իրոք ողբերգական վիճակում են գտնվում: Իրական դրությանն ավելանում է հոգեբանականը:
Այդքան մեծահարուստ կա, կան ունևոր մարդիկ, կա քիչ թե շատ բարվոք ապրող ժողովուրդ:
Լավ, դժվար է հանգանակություն կազմակերպել: Այդ մարդկանց ընդամենը 12 քառակուսի մետր տարածք է պետք, քարաշեն, տանիքով, սանիտարական բոլոր ապահովություններով, հերմետիկ, ջեռուցվող, ջրի, էլեկտրականության առկայությամբ: Մենակ պետք չէ դրա համար հատուկ թաղամաս կառուցել: Տները կարող են լինել տարբեր թաղամասերում: Քանի որ խեղճ մարդիկ երկար ժամանակ չեն ապահովվել հիգիենայի հնարավորություններով, բաղնիք և այլն, կարող է միանգամից նրանց մի տեղ կուտակումը համաճարակներ առաջացնել: Չեմ ուզում իհարկե վիրավորել, պարզապես կարևոր նկատառում է: Սա ի դեպ:
Երբ տրամադրվի այդ փոքրիկ կացարանը, նրանց գլխավոր հարցը կլուծվի, կյանքն այդքան ողբերգական չի թվա:
Մի՞թե չարժե դրա համար քայլեր ձեռնարկել:
Եթե ոչ հանուն հայրենասիրության, ապա հանուն մարդկային սկզբունքների, եթե ոչ հանուն մարդասիրության, ապա հանուն ազգային զգացումների, չէ որ այդ մարդիկ հայեր են, եթե ոչ այդ ամենի ապա գոնե սեփական հոգու փրկության, գրողը տանի, եթե մարդիկ այդ հոգին ունեն,եթե մարդ են բառի խորն իմաստով ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել