Ընտանեկան հարցերով մասնագետները պնդում են, որ երեխաներ ունեցող բաժանված կնոջ հաջող ամուսնանալու հնարավորությունն ավելի մեծ է, քան ազատ աղջկանը:

Այս պնդումը զարմացնում է, ուստի  հետաքրքիր է՝ ինչու է ուժերի ծաղկուն շրջանում հեռանկարային տղամարդը բաժանված կին ընտրում:

Պարզ է, որ բաժանված տղամարդը բաժանված, երեխա ունեցող կին կփնտրի:

Քանի որ նա արդեն երեխաներ ունի, իսկ այդ բոլոր կենցաղային վեճերով անցնել չի ուզում:

Բայց երիտասարդ չամուսնացած, կայուն եկամուտ ունեցող տղամարդիկ այլ հարց են:

Ահա փաստարկները, որոնք տղամարդկանց ընտրությունը տանում են դեպի բաժանված կինը:

Տղամարդկանց կարծիքներ

1. Նա արդեն կարողանում է հարաբերություններ կառուցել

Ըստ տղամարդկանց՝ նա արդեն գիտի՝ ինչ է նշանակում միասին ապրելը, կենցաղը նրան արդեն չի ձանձրացնի: Նա հասկացավ, որ պետք է ընդունել զուգընկերոջ թերությունները և զիջումների գնալ: Նա պատրաստ է շատ դժվարությունների, որոնց պատճառով արդեն հիստերիա չի սարքի:

Այդպիսի կինը հաստատ գիտի՝ ինչ է ուզում տղամարդուց և հարաբերոթյուններից:

2. Նա հենց հիմա երեխա չի ուզում

Նա արդեն կայացած է որպես կին, մայր է: Նա էլի երեխաներ կուզենա ունենալ, բայց ոչ հենց հիմա: Իսկ դա նշանակում է, որ նա կկարողանա հանգիստ պատրաստվել ապագա հայրությանը: Ամենակարևորը՝ իրեն մեղավոր չի զգա, որ կնոջը հնարավորություն չի տալիս մայրության երջանկությունը զգալու:

3. Տղամարդը նրա համար զուգընկեր է, ոչ թե փրկություն

Մի անգամ նա արդեն լիովին հենվել էր տղամարդու վրա: Բայց հիմա գիտի, որ կարելի է ինքնաբավ լինել նաև առանց նրա: Ուստի արդեն չի փնտրում սպիտակ ձիով ասպետ, ով իրեն միշտ «պարտք է»: Տղամարդու մեջ նա փնտրում է սիրեկանի, հուսալի ընկերոջ և պարզապես մարդու, ով կարող է աջակցել իրեն: Այդպիսի կինը սկանդալ չի սարքի, որովհետև իր ընկերուհու ամուսինը մորթե մուշտակ էր նվիրել և ծով տարել: Նա հասկանում է, որ դրանից միությունը չի ամրանա:

Եվ եթե նա հեռանա այդ կնոջից, դա նրան այնքան ուժեղ ցավ չի պատճառի, ինչպես կլիներ չբաժանված աղջկա դեպքում:

4. Լավ հարաբերություններ հարազատների հետ

Բաժանված կնոջ հարազատների համար տղամարդը, ով ամուսնացավ նրա հետ և ընդունեց նրա երեխային, հերոս է: Ուստի նրանք նրան կվերաբերվեն հոգեկան ջերմությամբ և հոգատարությամբ:

5. Կարող է իմանալ՝ ինչպիսի հայր է

Քանի որ երեխա արդեն կա, բացի դրանից՝ քոնը չէ: Նա, անշուշտ նրա համար պատասխանատու է, բայց դա բոլորովին այն չէ, ինչ կլիներ հարազատի դեպքում:

Փաստարկներից երևում է, որ այդպիսի տղամարդիկ պարզապես վախենում են պատասխանատվությունից: Ուզում են ստանալ պատրաստի, հոգեպես հասուն կնոջ, որը նյարդերը չի քայքայի: Իհարկե, անձնական նախընտրությունները ևս դեր ունեն: Մենք չենք ասում, որ բաժանված կանայք երջանկության իրավունք չունեն: Գլխավորը ընտրելն է տղամարդու, ով ուզում է ընտանիք ունենալ և սիրել իր կնոջը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել