Բավական հաճախ արյան բարձր ճնշումը՝ հիպերտոնիան, կարելի է վերահսկել, բայց պետք է իմանալ դրա նախազգուշական նշանները և դրան ադեկվատ վերաբերվել, ժամանակին:

Հիպերտոնիան կարող է նաև հանգեցնել մեծաթիվ այլ լուրջ խնդիրների՝ սրտի նոպայի, կաթվածի, երիկամների հիվանդությունների, սրտային քրոնիկական անբավարարության:

Մեծամասամբ արյան բարձր ճնշում ունեցողները ոչ մի ախտանիշ չեն ունենում:

Սակայն ըստ շատ փորձագետների՝ առողջ դիետան և պարբերական վարժությունները կարող են արդյունավետորեն կանխել և ուժել արյան բարձր ճնշումը:

Ներկայացնում ենք արյան ճնշման միջակայքերը՝

  • Նորմալ՝ 120/80-ից ցածր
  • Նախահիպերտենզիա՝ 120-139 / 80-89
  • Առաջին աստիճանի արյան բարձր ճնշում՝ 140-159 / 90-99
  • Երկրորդ աստիճանի արյան բարձր ճնշում՝ 160 և բարձր / 100 և բարձր
  • Որոշ տարածված նախազգուշացնող նշաններ են՝ շփոթմունքը, կրծքավանադակի ցավերը, գլխացավերը, ոչ պարբերական սրտխփոցը, տեսողական խնդիրները, աղմուկն ականջներում, հոգնածությունը կամ արնահոսությունը քթից:

Ներկայացնում ենք հիպերտոնիայի և դրա ախտանիշերի վերաբերյալ մի քանի առավել կարևոր գործոն:

Մոտ 70 մլն հասուն ամերիկացի (29%-ը) տառապում է հիպերտոնիայով:

Այս հիվանդությամբ տառապող մարդկանց միայն կեսն է այն վերահսկում:

ԱՄՆ-ում մոտ 1-ը 3 մեծահասակից նախահիպերտենզիա ունի:

Այս հիվանդությունն ԱՄՆ-ում արժե տարեկան 46 մլրդ դոլար, դա ներառում է դեղեր, բժշկական ծառայություններ, աշխատանքի բաց թողնված օրեր:

Արյան բարձր ճնշման դեպքում հիմնականում առանձնակի նախազգուշական նշաններ չեն լինում:

Սակայն առավել տարածվածներից մի քանիսն են՝

  • Շփոթմունք
  • Առիթմիա
  • Գլխացավ
  • Հոգնածություն
  • Աղմուկ ականջներում
  • Տեսողության փոփոխություններ
  • Արնահոսություն քթից
  • Ցավ կրծքավանդակում
  • Արյան ցածր ճնշման հետ կապված առավել տարածված փաստերից են՝
    Արյան քրոնիկական ցածր ճնշումը, որը ոչ մի ախտանիշ չի առաջացնում, մեծամասամբ լուրջ չէ:
  • Մեծամասամբ մարդը արյան ճնշման կտրուկ նվազում է զգում պառկած դիրքից վեր կենալով և հակառակը:
  • 65 տարեկանից մեծ մարդկանց մոտ 10-20%-ը տառապում է պոստուրալ հիպոտենզիայով:
  • Վիճակը լուրջ չէ, եթե արյան ցածր ճնշման նշաններ չեք զգում:

Նկատելի նշաններից են՝

  • Կենտորնացման պակաս
  • Արագ, ոչ խորը շնչառություն
  • Տեսողության պղտորում
  • Ջրազրկում և անսովոր ծարավ
  • Գլխապտույտ
  • Սառը, խոնավ, գունատ մաշկի
  • Հոգնածություն
  • Ընկճախտ
  • Սրտխառնոց
  • Ուշագնացություն

Առողջական այս վիճակը կարող է գրանցվել այս դեպքերում՝

  • Էնդոկրին խնդիրներ
  • Նեյրոշարժական հիպոտենզիա
  • Ծանր վարակ
  • Ալերգիկ ռեակցիա
  • Հղիություն
  • Արյան բարձր ճնշման դեմ որոշ դեղեր
  • Պարկինսոնի հիվանդության դեմ դեղեր
    եռցիկլիկ հակադեպրեսանտներ
  • Սրտի դեղեր
  • Էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ դեղեր
  • Ալկոհոլ և թմրանյութեր
  • Երկարատև անկողնային ռեժիմ
  • Ոչ բավարար սնունդ՝ ֆոլաթթվի և B12 հիմնական վիտամինների պակաս
  • Սրտի հետ կապված խնդիրներ
  • Դիետան արյան բարձր ճնշման դեպքում

Մթերքներ, որոնք սրում են արյան բարձր ճնշման ախտանիշերը՝

  • Շաքարավազ
  • Տրանս-ճարպեր և օմեգա-6 ճարպեր
  • Ալկոհոլ
  • Նատրիումի բարձր արունակությամբ մթերքներ
  • Կոֆեին

Մթերքներ, որոնք բուժում են արյան բարձր ճնշման ախտանիշերը՝

Օմեգա-3-ով հարուստ մթերքներ

  • Այդ թվում՝ սաղմոն, տավարի բույսեր, չիասա սերմեր և կտավատի սերմեր:

Բջջանյութի բարձր պարունակությամբ մթերքներ

  • Սննդակարգը պետք է հիմնվի չվերամշակված մթերքների վրա՝ հարուստ բջջանյութով, այդ թվում՝ մրգերի, բանջարեղենի, սրեմերի, լոբու:

Միջերկրածովյան դիետա

  • Ներառում է շատ մրգեր և բանջարեղե, ձիթապտղի յուղ և վայրի ձուկ:

Թեյ

  • Հատկապես՝ սպիտակ:

Մուգ շոկոլադ

Կալիումով հարուստ մթերքներ

  • Այդպիսի մթերքներից են՝ սեխը, բանանը, ավոկադոն և կոկոսի ջուրը:

Խնձորի քացախ

Հավելումը կարող է շատ գտակար լինել արյան բարձր ճնշման բուժման գործում: Սրանք ամենակարևոր հավելումներն են՝

1. Մագնեզիում
Սկզբում պետք է ընդունեք 500 մգ քնելուց առաջ:

2. Կոենզիմ Q10
Q10 կամ CoQ10 կոենզիմը նպաստում է նաև սրտի առողջությանը: Արյան ճնշումը բնական ճանապարհով նվազեցնելու համար պետք է ընդունեք օրական 200-300 մգ:

3. Ձկան յուղ
Պետք է ընդունեք ձկան յուղի օրական 1000-միլիգրամանոց յուղ

4. Սխտոր
Այն կարող եք ընդունել նաև հավելումների, հաբերի կամ հեղուկ տեսքով:

5. Կակաո
Այն կարելի է ընդունել որպես փոշի:

Ահա հիպերտոնիայի բուժման առավել արդյունավետ բնական միջոցները՝

1. Եթերայուղեր

Նվազեցնում են հուզական սթրեսը, ունեն ուժեղ հակաօքսիդանտ հատկություններ, արդյունավետորեն իջեցնում են արյան ճնշումը: Այս առումով լավագույն երթերայուղերը պարունակում են՝ նարդոս, ներոլի, իլանգ, եղեսպակ, կնդրուկ, և քաղցր սուսամբար: Կարող եք մի քանի կաթիլ եթերայուղ ավելացնել ձեր կրիչ-յուղի լոսյոնին և մարմինը մերսել և դրանք դիֆուզորով օգտագործել:

2. Նվազեցնել սթրեսը

Պարեբերաբար մեդիտացիա, խորը շնչառություն, բնության գրկում զբոսանքներ, բուժիչ աղոթք արեք:

3. Ֆիզիկական ակտիվություն և վարժություններ

Կօգնեն նիհարել և իջեցնել արյան ճնշումը: Լավագույն արդյունքի համար օրական առնվազն 20 րոպե մարզանք արեք:

Ռիսկի գործոնները և հիպերտոնիայի հիմնական պատճառները

Հիպերտենզիան առավել տարածված է մեծահասակների շրջանում, բայց երեխաները ևս ունենում են այս խնդիրը: Նրանք կարող են տառապել հիպերտոնիայի նշաններից՝ պայմանավորված երիկամների կամ սրտի հիվանդություններով:

Արյան բարձր չճնշման ռիսկի գործոններից են՝

  • Ըտանեկան պատմություն
  • Տարիք. առավել հաճախ հանդիպում է 45 տարեկան տղամարդկանց շրջանում, կանանց դեպքում զարգանում է 65 տարեկանից հետո:
  • Ավելորդ քաշ
  • Ծխախոտի օգտագործում
  • Ֆիզիկական անգործություն
  • Ալկոհոլի չարաշահում
  • Կալիումի պակաս
  • Սթրես
  • Հղիություն
  • Քրոնիկական որոշ հիվանդություններ
  • Դրանցից են՝ դիաբետը, երիկամների հիվանդությունը:
  • Նատրիումով հարուստ դիետա

Հիպերտենզիան մեծացնում է այլ լուրջ խնդիրների, այդ թվում՝ ինսուլտի, սրտի նոպայի, սրտի քրոնիկական անբավարարության, հիշողության խնդիրների, անևրիզմայի, աչքերի հետ կապված խնդիրների ռիսկը:

Արյան բարձր ճնշման դեպքում պետք է խուսափել այս մթերքներից՝ շաքարավազ, կոֆեին, սպիրտ, տրնաս-ճարպեր և օմեգա-6 ճարպեր, նատրիոմի բարձր պարունակությամբ մթերքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել