Tert.am-ը գրում է.
ՌԴ Պոդոլսկի մոտակայքում 2013 թվականի հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18 մարդու մահվան պատճառ դարձած և 6,9 տարի ազատազրկման դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանը առողջական խնդիրներ ունի, սակայն բուժում ստանալուց հրաժարվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի քույրը՝ Սեդա Հարությունյանը:
 «Վերջին անգամ Հրաչյա Հարությունյանի հետ խոսել ենք մեկ շաբաթ առաջ, շտապում է, որ վերադառնա Հայաստան: Հայտնեց, որ հունիսի 15-ին իրեն Հայաստան տեղափոխելու գործով դատական նիստ է նշանակված: Այլ մանրամասներ մեզ հայտնի չեն: Հրաչյա Հարությունյանն ասաց, որ հույս ունի, որ մինչև ամսվա վերջ կտեղափոխեն Հայաստան»,- ասաց Սեդա Հարությունյանը:

Սեդա Հարությունյանը նաև հայտնեց, որ Հրաչյա Հարությունյանն առողջական խնդիրներ ունի, սակայն բուժումից հրաժարվել է.«Թևատակին ուռուցք ունի, որն ուզեցել են վիրահատել, սակայն ինքը հրաժարվել է, ասելով, որ Հայաստան վերադառնալուց հետո կդիմի բժշկական միջամտության: Բացի այդ, վթարից հետո շաքարային դիաբետ է ձեռք բերել»:

Ինչ վերաբերում է նրան Հայաստան տեղափոխելուն, ՀՀ արդարադատության նախարարությունից Tert.am-ին հայտնեցին, որ Հրաչյա Հարությունյանի տեղափոխման ժամկետների մասին դեռևս տեղեկություններ չեն ստացվել:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը Tert.am-ին հայտնել էր, որ Հրաչյա Հարությունյանը կտեղափոխվի Հայաստան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել