Առաջնագծում զենքով պատերազմի ժամանակ մենք կյանքում չենք պարտվի, կզոհվենք, կվիրավորվենք, բայց հաստատ չենք պարտվի:

Այլ է իրավիճակը մեկ այլ պատերազմի դաշտում, որտեղ նույնիսկ չենք փորձում պայքարել: Տեղեկատվական պատերազմ: Ամենալարված պահերին մենք պարզապես պարտվում ենք թշնամու տեղեկատվական գրոհի դեմ: Համացանցը ողողվում է թշնամու տարածած կեղծ տեղեկություններով: Ի՞նչ է նշանակում հայկական կայքում այս վերնագիրը՝ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարության համաձայն: Մենք արդեն ենթարկվում ենք Ադրբեջանական ՊՆ-ի՞ն:

Իսկ խնդիրն ավելի լուրջ է, քան պատկերացնում ենք: Որովհետև ոչ մեկ իր տեղում չի: Որովհետև պետական կառույցները սկսեցին սխալ աշխատել: Զոհի անուն-ազգանուն հայտարարելը դեռ գործի կեսի կեսն է: Ադրբեջանական կողմը արդեն երկու օր է՝ ռուսերեն և անգլերեն նյութեր է տարածում, հայտարարություններ է կատարում, իսկ մե՞նք: Զոհվածների անուն-ազգանուն, անուն-ազգանուն, անուն-ազգանուն, անուն-ազգանուն:

Զզվելի է պարզապես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել