Newmag.am-ը գրում է.

ԱՄՆ-ում հիմնված այս մարզաձեւը երբեք չի կորցնում իր փայլն ու դիտարժանությունը, քանի որ բասկետբոլին ուշադրություն են դարձնում եւ տեղ են տալիս պետական մակարդակով: Դպրոցներում սա պարտադիր առարկա է: Ամերիկացիների համար բասկետբոլն ազգային արժեք է, մարզաձեւ, որը հարստացնում է երկիրը, բերում զբոսաշրջիկների: newmag-ը շարունակում է իր հոդվածների շարքը, որտեղ ներկայացնում է մասսայական մարզաձեւերի մասին ամենահետաքրքիր ու զարմանալի փաստերը:

1. Առաջին անգամ բասկետբոլ խաղացել են 1892 թվականին` ներկայիս խաղահրապարակի կեսի չափ տարածքում: Քանի որ խաղացողներն անփորձ էին, խաղի ընթացքում ընդամենը մեկ միավոր է վաստակվել:

 

2. Մինչեւ 1929 թվականը բասկետբոլ խաղում էին ֆուտբոլի գնդակով: Բասկետբոլիստներն ածուխ էին քսում ձեռքերին, որպեսզի գնդակը չսայթաքեր:

3. 2010/11 թվականների մրցաշրջանում «Քլիվլենդ Կավալյերս» ակումբը սահմանել է NBA-ի հակառեկորդ` պարտվելով ասոցացիայի կանոնավոր առաջնության 26 խաղում անընդմեջ:

4. Պատմության ամենաջախջախիչ հաշվով հաղթանակը եղել է 1991 թվականի դեկտեմբերի 17-ին, երբ «Քլիվլենդ Կավալյերսը» 148-80 հաշվով հաղթել է «Մայամի Հիթին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել